Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank

Լուրեր

11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարվի բովանդակություն

IDBank-ը մասնակցում էր ՀԲՄ նախաձեռնությամբ Կապանում կազմակերպված համաժողովին` «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով։

Համաժողովը մեկնարկեց «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն ստացան շփվելու բանկերի ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու կարիքները, տեղեկանալու ֆինանսավորման, վարկային ու խորհրդատվական հնարավորություններին։

Էքսպոն բաց հարթակ էր՝ համագործակցության, հարցուպատասխանի և փոխադարձ վստահության ձևավորման համար։

IDBank-ի և Իդրամի ՓՄՁ մանրածախ ցանցի ներգրավման կոորդինատոր Տիգրան Աղաջանյանի խոսքով՝ մարզերում ՓՄՁ-ների աճին նպաստելու համար Իդրամը ընդլայնել է մարզերում անհպում վճարումների ծածկույթը։ «Ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Idram&IDBank հավելվածով, իսկ մարզային բիզնեսները նշածս թվի ուղիղ 40%-ն են, ընդ որում՝ մենք հստակ տեսնում ենք անհպում վճարումների ակտիվությունը մարզերում։ Մեր բոլոր պրոդուկտների շրջանակում, ներառյալ բանկային պրոդուկտները, մեր թիմի ներկայացուցիչները գնում են բիզնեսների մոտ՝ հնարավորություն տալով առանց ժամանակ կորցնելու ու երկար թղթաբանության ապահովել վճարային բացառիկ գործիքակազմ՝ սկսած ակնթարթային բիզնես վարկերի տրամադրումից մինչև աշխատավարձային քարտերի տրամադրում ու անհպում վճարային լուծումներ»։

IDBank-ի Կապանի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Ստեփանյանի խոսքով՝ 2024-2025 թվականներին Բանկի մարզային մասնաճյուղերը զգալիորեն ավելացել են։ «Հիմա արդեն ունենք մասնաճյուղեր Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում, Արտաշատում, Հրազդանում, Պռոշյան գյուղում, Կապանի մասնաճյուղն էլ այս տարի ենք բացել՝ ավելի մոտ ու հասանելի դառնալով Սյունիքի մարզի հաճախորդների համար։ Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում գերազանց հնարավորություն է ոչ միայն ֆիզիկական անձ հաճախորդներին էլ ավելի հարմարավետ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։ Մենք հասանելի ենք դարձրել նաև մեր բիզնես-հաճախորդների սպասարկումը․ նրանք այլևս կարիք չունեն հասնելու Երևան՝ Բանկի մասնաճյուղ մտնելու համար։ Մենք ավելի ենք մոտենում բիզնեսներին՝ տրամադրելով նույն որակի բանկային ծառայություններ, ինչ Երևանում», – նշեց Վլադիմիր Ստեփանյանը։

IDBank-ը բանկային պրոդուկտների մեծ ու բազմազան ընտրություն ունի թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական հաճախորդների համար։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բոլոր մասնաճյուղերում հաճախորդները համապարփակ տեղեկատվություն կստանան իրենց հետաքրքրող պրոդուկտների մասին և պրոֆեսիոնալ խորհրդատվության շնորհիվ կկատարեն ճիշտ ընտրություն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ