Զախարովան Հռոմում պատմական աշտարակի փլուզումից հետո հայտարարել է՝ «Իտալիան ամբողջությամբ կփլուզվի»․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Իտալիայում ՌԴ դեսպանը երկրի արտաքին գործերի նախարարություն է կանչվել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իտալիան «ամբողջովին կփլուզվի», եթե շարունակի աջակցել Ուկրաինային, գրում է Meduza-ն։

Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր տելեգրամ ալիքում հիշեցրել էր, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար՝ գրելով, որ «քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջությամբ կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի մեկնաբանություններն անվանել է «վուլգար» և «անընդունելի քաղաքակիրթ երկրում»։

«Երբ տեղի է ունենում ողբերգություն, չի կարելի ենթադրություններ անել փլատակների տակ մնացած մարդկանց և վիրավոր աշխատողների մասին։ Մենք երբեք այդպես չենք արել. երբ Ռուսաստանում տեղի էին ունենում ողբերգություններ, մենք միշտ համերաշխություն էինք հայտնում»,- ասել է նախարարը։

Հռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել էր նախօրեին։ Կառույցը վերանորոգման փուլում է, և միջադեպի պահին աշտարակի ներսում եղել են չորս աշխատողներ։ Նրանցից մեկը մնացել է փլատակների տակ, և փրկարարները նրան հասել են միայն մի քանի ժամ անց։ Աշխատողն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի