Հռոմի կենտրոնում պատմական աշտարակը մասամբ փլուզվել է. կան տուժածներ

Լուրեր

24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
Բոլորը

Հռոմի միջնադարյան Տորե դեի Կոնտի աշտարակը մասամբ փլուզվել է։ Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող աշտարակը մասամբ փլուզվել է, որտեղ վերականգնողական աշխատանքներ էին իրականացվում, գրում է Current time-ը:

ANSA-ի հաղորդմամբ՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել 64-ամյա աշխատողի և ծանր վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց։ Երկու այլ անձինք հրաժարվել են հոսպիտալացումից։

Մեկ մարդ մնում է փլատակների տակ։ Ազգային հրշեջ ծառայության ներկայացուցիչ Լուկա Կարին նշել է, որ նրան դուրս բերելու աշխատանքները բարդանում են հետագա փլուզումների վտանգի պատճառով։

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի հետ կապված՝ այն որակելով որպես «պատահական մարմնական վնասվածք»։

Կոնտի աշտարակը կառուցվել է Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի պատվերով իր ընտանիքի համար՝ 13-րդ դարի սկզբին: Շենքում մի ժամանակ տեղակայված էին Հռոմի քաղաքապետարանի գրասենյակները, սակայն այն չի օգտագործվում 2006 թվականից ի վեր և քառամյա ծրագրով վերանորոգման փուլում է, որը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի