Քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանք․ ինչու են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանքի տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը 1 ամսով կալանավորվել է, նրա որդու կալանքի հարցը քննության ընթացքում է։ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղադրում են քարոզչությանը խոչընդոտելու համար։

Առիթը Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի՝ նոյեմբերի 1-ի ֆեյսբուքյան գրառումն է։ Նա գրել էր, թե նույն օրը ժամը 16:10-ի սահմաններում Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր որդիների հետ Ոսկեհատում խոչընդոտել է իր նախընտրական քարոզչությանը:

«Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր  կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ  տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։ Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- գրել է Մկրտչյանը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը պնդում է՝ իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք։ Նա ֆեյսբուքում տեսանյութ է տարածել և նկարագրել իրադարձությունների զարգացման այլ տարբերակ։

«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել»,- գրել է Արա Զոհրաբյանը։

Ներսիսյանների՝ փաստաբանի միջոցով հրապարակված տեսագրությունը, նրանց պնդմամբ, հիմնավորում է իրենց կողմից ներկայացված վարկածը։ Հարություն Մկրտչյանն իր հերթին, արձագանքելով տեսանյութի հրապարակմանը, գրառում է արել՝ պնդելով, թե տեսանյութի ձայնը խլացրել են, որպեսզի «սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները» չլսվեն։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ գործը կառուցվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա, հաշվի չեն առնվել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը։ Վերջինները մեղադրանքը չեն ընդունում։

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորվել է նաև Համբարձում Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան