Ալիևը խոսել է ադրբեջանական ռազմական արտադրանքի արտահանման մասին

Լուրեր

03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մոտ ապագայում բազմաթիվ ադրբեջանական ընկերություններ կարտադրեն բարձրորակ, համաշխարհային մակարդակի ռազմական արտադրանք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։

«Պետությունը նույնպես աշխատում է այս ուղղությամբ, և մենք արդեն զգալիորեն ընդլայնում ենք մեր ռազմական հնարավորությունները տեղական արտադրության միջոցով՝ մեծ մասամբ բավարարելով մեր սեփական կարիքները։ Մենք արդեն արտահանում ենք ռազմական արտադրանք բազմաթիվ երկրներ»,- ասել է նա՝ նշելով, որ նպատակն է եղել ստեղծել շատ լուրջ արդյունաբերական կլաստեր այս ոլորտում՝ թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանումը բավարարելու համար։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանում ռազմական արդյունաբերությունն արագ զարգանում է տարիներ շարունակ այս ոլորտին հատկացվել են զգալի միջոցներ, հիմա ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը բարելավվում է, միաժամանա,կ  վերջերս այն բացել են մասնավոր հատվածի համար։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ քանի որ այս ոլորտում ամենամեծ հաջողությունների հասած երկրներում ռազմական արտադրանքն արտադրում են մասնավոր ընկերությունները, դրա համար ներգրավել են նաև մասնավոր հատվածին՝ տրամադրելով լիցենզիաներ:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ իր հանձնարարությամբ արդեն մի քանի ամիս է՝ Արցախում լայնածավալ երկրաբանական աշխատանքներ են իրականացվում։

«Քանի որ այս տարածքը խորհրդային տարիներին պատշաճ կերպով չէր ուսումնասիրվել, և եթե անգամ ուսումնասիրվեր, այն ժամանակվա տեխնոլոգիաներով լիովին ուսումնասիրելն անհնար էր: Այսօր արբանյակային հետախուզությունն ու զոնդավորումն իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաներով: Շատ դեպքերում բնական պաշարների, այդ թվում՝ ոչ ավանդական նավթահանքերը հայտնաբերվում են՝ առանց տարածք մուտք գործելու: Հետևաբար, իմ հանձնարարությամբ, արդեն մի քանի ամիս է՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում խոշոր երկրաբանական աշխատանքներ են իրականացվում: Ես այդ աշխատանքներին հրավիրում եմ ադրբեջանցի գիտնականների, ինչպես նաև հանձնարարականներ եմ տալիս պետական ​​կառույցներին: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսներին մեզ շատ լավ լուրեր կհասնեն»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ ունեն շատ հարուստ բնական պաշարներ՝ ոսկու, արծաթի, պղնձի հանքավայրեր, բազմամետաղական հանքավայրեր, և դրանց հայտնաբերումը, հետախուզումն ու զարգացումը մեծ օգուտներ կբերեն ու կհանգեցնեն մեծ թվով աշխատատեղերի ստեղծման Ղարաբաղի շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի