Թվային հիգիենա և առցանց սոցիալական փոխհարաբերություններ․ մեկնարկել է կիբեռանվտանգության իրազեկման արշավը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը
Հոկտեմբերի 31-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը․ հայտնում են գերատեսչությունից՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը հանրակրթական դպրոցների սովորողների, մանկավարժների և ծնողների շրջանում։
Մասնակցել է ավելի քան 300 մարդ։
Նախարար Հայրապետյանը միջոցառմանը հանդես է եկել բանախոսությամբ՝ խոսելով  կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառկումների, դիպֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության մասին:
Հանդիպման ընթացքում նախարարը և թվային անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վարել են հարցուպատասխանի ձևաչափով քննարկում։ ՀՏՀԳ Համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի աշխատակիցներն էլ իրենց հերթին մասնակիցներին փոխանցել են թվային հիգիենայի և առցանց սոցիալական փոխհարաբերությունների վերաբերյալ գիտելիքներ։
Կիբեռանվտանգության իրազեկման արշավը միտված է օգնելու քաղաքացիներին դառնալ ավելի տեղեկացված և պատասխանատու առցանց միջավայրում։
Արշավն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տարբեր մարզերում գտնվող ՔՈԱՖ եւ ԹՈՒՄՈ կենտրոններում, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։