Սպիտակ տունը Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկել է` ՌԴ ԱԳՆ-ի վերջնագրային հուշագրի պատճառով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ-ն այս ամիս Բուդապեշտում նախատեսված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը չեղարկել է՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից Վաշինգտոն ուղարկված հուշագրի պատճառով։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Փաստաթղթում Մոսկվան ուրվագծել է Ուկրաինայում հրադադարի «խիստ պահանջներ»՝ լրացուցիչ տարածքների հանձնում, Ուկրաինայի զինված ուժերի զգալի կրճատում և երաշխիքներ, որ Կիևը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։ Ըստ հրապարակման՝ Պուտինն այս պայմանները անվանում է ներխուժման «արմատական պատճառների» վերացում։ Մինչդեռ Թրամփն աջակցում է Ուկրաինայի կոչին՝ անհապաղ հրադադար հաստատել ներկայիս շփման գծի երկայնքով։

Հանդիպումը չեղարկելու որոշումը կայացվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև լարված հեռախոսազրույցից հետո։ Դրանից հետո Ռուբիոն Թրամփին ասել է, որ Մոսկվան չի ցուցաբերում բանակցելու պատրաստակամություն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամիս հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է խաղաղության բանակցությունների, բայց դուրս չի բերի զորքերը չօկուպացված տարածքներից՝ որպես նախապայման, ինչպես պահանջել է Մոսկվան։

Bloomberg-ն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ Սպիտակ տան մարտավարության կտրուկ փոփոխությունը Ռուսաստանի նկատմամբ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը վաղուց կոշտ դիրքորոշում ունի, եզրակացության է եկել, որ Մոսկվան էական փոփոխություններ չի կատարել իր դիրքորոշման մեջ։

Ռուբիոն չեղարկել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ անձնական հանդիպումը հեռախոսազրույցից հետո, երբ պարզ էր դարձել, որ Կրեմլը կրկին փորձում է ձգձգել հրադադարի բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի