Ես անձամբ և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք Եվրամիության մտերիմ գործընկեր. Մերցը` Էրդողանին

Լուրեր

02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Եթե ​​ԵՄ-ն ունի իր Կոպենհագենի չափանիշները, ապա Թուրքիան ունի իր սեփական՝ Անկարայի չափանիշները դաշինքին անդամակցելու համար։ Անկարայում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կբացվենք Եվրոպայի և աշխարհի առջև «Անկարայի չափանիշներով»։ Թուրքիան կարող է արագ առաջընթաց գրանցել ԵՄ լիիրավ անդամակցության ուղղությամբ, եթե դաշինքը ճանաչի երկրի ցուցաբերած վճռականությունը»,- Անկարայում համատեղ մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը։

Մերցն իր հերթին նշել է՝ ուզում են Թուրքիային տեսնել ԵՄ-ում, սակայն «Թուրքիան դեռևս չի բավարարել ԵՄ-ին անդամակցելու չափանիշները»։

«Ես անձամբ, նաև Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք Եվրամիության մտերիմ գործընկեր։ Մենք ցանկանում ենք շարունակել հարթել ճանապարհը դեպի Եվրոպա»,- ասել է Մերցը։

Երկու առաջնորդները նաև անդրադարձել են երկկողմ պաշտպանական կապերին։

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, տեխնիկապես իրավասու է մուտք գործել ԵՄ պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման և համատեղ գնումների ծրագրեր՝ որպես դաշինքի 150 միլիարդ եվրոյի «Եվրոպայի համար անվտանգության գործողություն» (SAFE) նախաձեռնության մաս։ Սակայն Հունաստանը և Կիպրոսը դեմ են։ Թուրքիայի անդամակցության համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների հաստատումը։

Մյուս կողմից, Էրդողանը քննադատել է Գերմանիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ չնայած Գազայի խաղաղ բնակիչների վրա հարձակումներին։

«Մի՞թե Գերմանիան չի տեսնում Իսրայելի կողմից Գազայի վրա նոր հարձակումները։ Մի՞թե նա չի տեսնում, որ Իսրայելը սով և ցեղասպանություն է պարտադրում Գազային»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի