Զախարովան անդրադարձել է Վարդան Ղուկասյանի գործին

Լուրեր

25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
Բոլորը

Ցանկանում եմ կրկնել այն, ինչի մասին խոսել ենք՝ Վարդան Ղուկասյանի հետ կապված իրավիճակը, Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՌԴ-ի հետ միութենական պետության հետ կապված։

Նա, սակայն, նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում ինչ-որ մեկին հաջողվել է տեսնել երկրի ինքնիշխանությունից հրաժարում։ Ըստ նրա՝ նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելու մտադրությանը, ապրիլին Հայաստանում անդամակցության օրենքի ընդունմանը։

«ԵՄ անդամակցությունը ենթադրում է ինքնիշխանության սահմանափակում։ Հետաքրքիր է, թե ինչ են մտածում երկրի իրավապահ մարմիններն այս մասին։ Ի վերջո, ԵՄ-ին միանալն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում։ Սակայն, չգիտես ինչու, ԵՄ-ին միանալու ձգտումների հետ կապված Հայաստանում քրեական պատասխանատվության մասին չի լսվում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության քննարկումը «հանրային երկխոսության բնականոն ընթացք է, նման հայտարարությունները չպետք է հետապնդվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի