Մոսկվան կկանխի Արևմուտքի փորձերը՝ խզելու ՌԴ-ի կապերը դաշնակիցների հետ․ Լավրով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արևմուտքը փորձում է օգտագործել այլ երկրներին, այդ թվում՝ Անդրկովկասի, ոչ այնքան փոխշահավետ համագործակցության, որքան նրանց Ռուսաստանից անջատելու համար։ Այս մասին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվան բաց է Եվրասիական մայրցամաքի երկրների հետ երկխոսության համար։

«Եվրասիական ապագա անվտանգության կառույցների տեսլականում մենք չենք բացառում մայրցամաքի որևէ երկիր։ Հունգարիայի, Սլովակիայի և Սերբիայի ներկայացուցիչներն այստեղ մասնակցում են արդեն մի քանի տարի։ Եվ միակ կարևոր բանը այն է, որ սա հավասար և ազնիվ համագործակցություն է՝ առանց միակողմանի առավելությունների հասնելու որևէ թաքնված դրդապատճառների»,- ընդգծել է Լավրովը։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն կառուցում է իր սեփական փոխազդեցությունները Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ, որում կա նաև Ռուսաստանի նկատմամբ բացասական ուղերձ։

«Ոչ ոք չի կարող տեսնել որևէ թակարդ այս ամենում՝ բացի այն փաստից, որ, ինչպես մենք այժմ տեսնում ենք, Արևմուտքը փորձում է օգտագործել այդ կապերը ոչ այնքան փոխշահավետ համագործակցության, որքան այդ երկրները Ռուսաստանի Դաշնությունից անջատելու համար»,- նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը կկանխի և կզսպի նման միտումները՝ օգտագործելով դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական գործիքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի