«Արդյոք Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա»․ պատգամավորը՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենում Հայաստանում, ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա ուշադրություն հրավիրեց Հարավային Կովկասի իրավիճակին, ընդգծեց՝ բոլորը խաղաղություն են ցանկանում, ոչ ոք չի կարող «ոչ» ասել խաղաղությանը, բայց այն պետք է հիմնված լինի արդարության վրա։

«Արդարությունը պահանջում է, որ բոլոր կողմերի կենսական շահերը պաշտպանված և հարգված լինեն, 2 կողմերից էլ բարի կամք լինի։ Ցավոք, մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Նա շարունակում է զավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքից ավելիք քան 200 քառ. կմ։ Նա շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին և տարբեր պահանջներ ներկայացնել։ Հիմա խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման է ներկայացվում՝ Սահմանադրության փոփոխությունը։ Դա դեմ է այն սկզբունքներին, որոնք Հելսինկյան ակտով, ՄԱԿ-ի խարտիայով կամ այլ միջազգային փաստաթղթերով հաստատված են»,-նշեց Խաչատրյանը։

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործմանը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրին և կոչ արեց աչք չփակել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների վրա։

«Այսօր գեթ մեկ հայ չկա Լեռնային Ղարաբաղում։ Մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներով ապրել են, ստիպողաբար տեղահանվել են։ Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա»,-նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ վեհաժողովը պետք է պահանջի Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ ազատ արձակումը, պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների ավերումը․ «Ես փոփոխություն եմ առաջարկում օրակարգում․ ուղերձ Ադրբեջանին այն մասին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ երկրի ֆաշիստական ռեժիմի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան