Բաքվում կայանալիք Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական ռաբբիների համաժողովն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է առաջիկա համաժողովը, որը պետք է տեղի ունենար հաջորդ ամսվա սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, գրում է իսրայելական Ynet-ը։

Նշվում է, որ նոյեմբերի 3-6-ը նախատեսված հավաքին, ենթադրվում էր, պետք է ներկա լիներ շուրջ 600 մասնակից, այդ թվում՝ ռաբբիներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ Եվրոպայից, Իսրայելից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Սպասվում էր նաև գլխավոր ռաբբիներ Դավիթ Յոսեֆի և Կալման Բերի մասնակցությունը։

Բացի այդ, կազմակերպիչներն արդեն զգալի ֆինանսական միջոցներ էին ներդրել նախապատրաստական ​​աշխատանքների համար։

Այս տարեսկզբին հրապարակված հայտարարության մեջ Եվրոպական ռաբբիների համաժողովը նշել էր, որ միջոցառումը պետք է լինի իր տեսակի մեջ առաջինը՝ եվրոպական ռաբբիական առաջնորդների լայնածավալ հանդիպում գերազանցապես մահմեդական երկրում։

Կազմակերպությունն այն նկարագրել էր որպես «կենդանի օրինակ, որ նույնիսկ ճգնաժամերի, հակամարտության և ապատեղեկատվության ժամանակներում հնարավոր է համագործակցություն, փոխադարձ հարգանք և համատեղ նվիրվածություն կրոնական և մշակութային սահմաններից այն կողմ»։

Հավելենք, որ համաժողովը Բաքվում անցկացնելու ծրագիրը դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում։ Մասնավորապես, օրերս Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դժգոհություն հայտնելով նոյեմբերի 4-ից 6-ը Բաքվում նախատեսված Եվրոպական ռաբբիների համաժողովի անցկացման կապակցությամբ և կոչ արել չեղարկել այն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի