Թուրք քաղաքական գործիչը դիմել է Ալիևին՝ չեղարկելու Բաքվում անցկացվելիք ռաբբիների համաժողովը

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դժգոհություն հայտնելով նոյեմբերի 4-ից 6-ը Բաքվում նախատեսված Եվրոպական ռաբբիների համաժողովի անցկացման կապակցությամբ։

«Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 3-6-ը Բաքվում տեղի կունենա «Եվրոպական ռաբբինական համաժողով»։ Լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ այս համաժողովը, որը կմիավորի հարյուրավոր ռաբբիների, կքննարկի Աբրահամի համաձայնագրերը և սիոնիզմի դեմ ուղղված գործողությունները։ Այս համաժողովը, որը նախկինում երբեք չի անցկացվել որևէ մահմեդական կամ թյուրքական երկրում, Բաքվում անցկացնելը կսրի մեր երկրների և հարևանների դեմ սպառնալիքները Արևմտյան Ասիայում և Կովկասում, և կվնասի մեր միասնությանը թուրքական և իսլամական աշխարհում։ Ձեր փորձառու ղեկավարության ներքո Ադրբեջանը չի կարող դիրքորոշում զբաղեցնել ԱՄՆ-Իսրայել ճակատում: Այս համաժողովի անցկացումը եղբայրական Ադրբեջանում հավերժ կմնա որպես ամոթալի բիծ»,- գրել է Փերինչեկը X-ի իր միկրոբլոգում Ալիևին ուղղված բաց նամակում։

Նա դիմել է Ադրբեջանի նախագահին՝ չեղարկելու այդ համաժողովը՝ «մեր երկրների անկախության, անվտանգության, ապագայի և Ասիական վերելքի քաղաքակրթության առաջատար դիրքի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի