Ինդոնեզիայում ավիաաղետի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել. ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է օդանավում հայերի առկայությունը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ինդոնեզիայում ավիաաղետի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների հաղթահարման ազգային գործակալության ներկայացուցիչը:

Օդանավում 189 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի անդամներ: Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ որոնողական գործողության արդյունքում մեկ զոհի մարմին են հայտնաբերել:

Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է աղետի ենթարկված օդանավում ՀՀ քաղաքացիների կամ հայերի առկայությունը:

Lion Air ավիաընկերության գործադիր տնօրենը, որին պատկանում էր Boeing 737 Max 8-ը, հայտնել է, որ աղետի ենթարկված օդանավը նախորդ չվերթի ժամանակ տեխնիկական խնդիր է ունեցել, բայց այն շտկել են՝ կանոնակարգին համապատասխան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջակարտա-Պանկալպինանգ չվերթն իրականացնող Lion Air ավիաընկերության Boeing 737-ը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 13 րոպե անց: Օդանավի հրամանատարը Ջակարտայի օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել:

Հայտնի է նաև, որ օդանավում Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության առնվազն 20 պաշտոնյա է եղել: