ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովում առաջինը հարցաքննվելու է Քոչարյանին կալանավորած դատավորը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Քիչ անց տեղի կունենա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գործով ստեղծված ԱԺ Քննիչ հանձնաժողովի փակ նիստը: Factor.am-ի տեղեկություններով՝ նիստում որոշվելու է այն աշխատակարգը, թե գործում ներգրավված անձանց ինչ հերթականությամբ են գաղտնի ռեժիմով հարցաքննելու:

Քննիչ հանձնաժողովի՝ Factor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամները հակված են առաջինը լսել Ռոբերտ Քոչարյանի գործով կալանքի որոշում կայացրած Վաչե Մարգարյանին: Դատավորին հարցաքննելու են պարզելու համար, թե՝ արդյո՞ք նրա վրա ճնշում եղել է Քոչարյանին կալանքի ռեժիմում պահելու համար, թե՝ ոչ: Եվ դատավորին լսելուց հետո նոր միայն կորոշվի առաջինը կանչում են ԱԱԾ տնօրենի՞ն, թե՞ ՀՔԾ պետին: Չի բացառվում, որ Վաչե Մարգարյանին լսելուց հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հերթն էլ առաջ ընկնի:

Հիշեցնենք, որ Վանեցյանի և Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում է, որ իրեն զանգել է Քոչարյանի գործով զբաղվող դատավորը, իսկ ինքն ասել է, պետք է կալանք տալ: Ի դեպ, դատավորը հարցազրույց էր տվել և նշել, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել:

Ի դեպ, նշենք, որ այս Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն այնքան էլ առաջ չեն գնում: Նիստեր հաճախակի չեն լինում: Պատճառն այն է, որ հանձնաժողովում ներգրավված պատգամավորները չեն ներկայանում նիստերին, քանի որ զբաղված են քաղաքական գործընթացներով: Մասնավորապես՝ վարչապետի ընտրություն, ԱԺ արտահերթ նիստեր, Ընտրական օրենսգրքի փոփոխություն և այլն:

Factor.am-ի տեղեկություններով՝ հոկտոմբերի 31-ից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ինտենսիվ նիստեր է նախատեսում անցկացնել այս գործով: Նա հավանաբար սպասում է, որ տեղի ունենան հոկտեմբերի 29-ի և 31-ի արտահերթ նիստերը:

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: ԱԺ Քննիչ հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ և ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին և ուսումնասիրել:

Հանձնաժողովի կազմում են՝  ՀՀԿ-ականներ՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը և Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը: «Ելք»-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:

Հայկ Վարդանյան