Քանի՞ միլիարդ դրամ է պետք գազի և հոսանքի սակագինը 5 դրամով նվազեցնելու համար

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձավ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ու այդ համակարգերում կորուստների չափերին։

Մելքումյանը նշեց, որ կատարված ուսումնասիրություններից հետո իր համար անհասկանալի է մնում, որ գազի փոխադրումների և բաշխման ժամանակ կորուստները ոչ թե ցածր են, ինչպես ամբողջ աշխարհում է, այլ հակառակը՝ բարձր են։

«Մենք պետք է հասկանանք, թե գազատարի հետ կապված ի՞նչ է կատարվում։ Պետական շահերից ելնելով՝ մեկ-երկու փակ նիստ այս հարցի վերաբերյալ կունենանք»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Վերջինս նաև նշեց, որ առաջիկայում կսկսվեն գազի սահմանային  գնի և դրանից բխող սակագնի հարցի նվազեցման հարցն ուսումնասիրել, ուստի առաջիկայում կսկսվեն ծանր բանակցություններ, իսկ դրանց արդյունքում արդեն իսկ ստորագրված պայմանագրերում անհրաժեշտ է լինելու կատարել որոշակի փոփոխություններ։

«17 մլրդ դրամ է պետք՝ հինգ դրամով գազի սակագինը նվազեցնելու համար»,- ասաց Մելքումյանը։

ԱԺ փոխնախագահը նաև անդրադարձավ ՀԷՑ-ի կորուստների խնդրին և ասաց, որ կորուստները կազմում են 11,02 տոկոս, և երբ հաջորդ շաբաթ կներկայացվի ՀԷՑ-ի ներդումային փաթեթը, այդտեղ արդեն արտացոլված կլինի նոր պատկեր, թե հաջորդ տարիներին այդ կորուստները քանի տոկոսով են նվազելու։

Խոսելով հոսանքի սակագնի հնարավոր նվազման մասին՝ Մելքումյանն ասաց․ «Հինգ դրամով, որպեսզի հոսանքի սակագինը իջնի, մեզ անհրաժեշտ է 27 մլրդ դրամ»։