Նուբարաշեն ՔԿՀ-ից մոտ 10 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարում և դիմում Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ից մոտ 10 դատապարտյալ հացադուլ է հայտարարելու։ Ցմահ դատապարտյալները հիմնականում մեկ մարդու սպանության համար են անժամկետ զրկվել ազատությունից։ Նրանք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ խնդրելով, որ իրենց պատժաչափը սահմանվի տարիներով:

«Անժամկետ հացադուլ հայտարարելով դիմում ենք վարչապետ Փաշինյանին, շատ տարիներ մենք հույսներս չենք կորցրել, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, որը կունենա հոգի և խիղճ։ Մենք հիմնականում կատարել ենք մեկ անձի սպանություն, որի համար ամեն օր զղջում ենք։ Խնդրում ենք, որպեսզի մեր ցմահի վճիռը փոխարինեք տարիների՝ ինչքան, որ նախատեսում է սպանության հոդվածը՝ 17-19 տարի՝ ըստ վարչապետի ներողամտության և հայեցողության։ Մենք չենք պահանջում միանգամից ազատություն, այլ ուղղակի խնդրում ենք ներել և ցմահի ստատուսը հանել մեր վրայից»,- ասվում է ցմահ դատապարտյալների՝ վարչապետին ուղղված նամակի մեջ։

Ցմահ դատապարտյալները նաև նշում են, որ իրենցից շատերը անազատության մեջ լինելով ամուսնացած են, ունեն երեխաներ և ցանկանում են գոնե իրենց կյանքի մնացած հատվածն անցկացնել իրենց ընտանիքների հետ, մի մասն էլ, որոնք դեռ չեն հասցրել ընտանիք կազմել ցանկանում են ազատության մեջ դա անել։ Նրանք վարչապետից խնդրում են անարձագանք չթողնել իրենց խնդրանքը և ներել իրենց։

Factor.am-ի հետ զրույցում դատապարտյալներն ասացին, որ դիմումները հավաքելուց հետո արդեն կսկսեն հացադուլը և իրենց կմիանան նաև Արմավիր ՔԿՀ-ում պահվող որոշ ցմահ դատապարտյալներ։

Լիլիթ Շաբոյան