Նեթանյահուի գրասենյակը հերքում է լուրերը, որ նա մասնակցելու է Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովին

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը հաղորդում է, որ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, կեզրափակի Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովը Եգիպտոսի Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ Շեյխ հանգստավայրում։ Kan-ը նաև հայտնել է, որ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։

Իսրայելի հանրային 12-րդ ալիքն էլ հաղորդում է, որ Նեթանյահուի և Սիսիի միջև հեռախոսազրույցը կազմակերպվել է Թրամփի միջնորդությամբ՝ Կնեսեթում։

Սիսին խուսափում էր Նեթանյահուի հետ խոսելուց Գազայի պատերազմի ժամանակ և սկզբում չէր հրավիրել Իսրայելի վարչապետին այսօրվա գագաթնաժողովին, հաղորդում է Times of Israel-ը։

Եգիպտոսի նախագահականը ևս հաստատել է Նեթանյահուի մասնակցությունը հավաքին։ Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի ուշ կմիանա Եգիպտոսում կայանալիք միջազգային խաղաղության գագաթնաժողովին, որը համանախագահելու են ԱՄՆ նախագահ Թրամփը և նրա եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսին։

Այս լուրերի տարածման ֆոնին՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է, որ Նեթանյահուն կմասնակցի Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ Դոնալդ Թրամփն իսկապես հրավիրել է Բենիամին Նեթանյահուի գագաթնաժողովին, սակայն Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար՝ հավելելով, որ չի կարողանա մասնակցել ժամանակացույցի պատճառով, որը համընկնում է տոնի սկզբի հետ։ Վաղը երեկոյան սկսվում է հրեաների Սիմխատ Թորան։

Հավելենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու տարածաշրջանային և միջազգային առաջնորդների հետ «խաղաղության գագաթնաժողովին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի