Նոր սկիզբ. Թրամփը հայտարարել է Գազայում պատերազմի ավարտի մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Իսրայելի խորհրդարան (Կնեսեթ), որտեղ պետք է ելույթ ունենա օրենսդիրների առջև՝ Մերձավոր Արևելքի խաղաղության իր ծրագրերի վերաբերյալ, գրում է France 24-ը։

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանայի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ դիմավորման արարողությունից հետո Թրամփն ասել է, որ այս այցը «մեծ պատիվ» է։ Նա նաև հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել Կնեսեթի հյուրերի գրքում․ «Սա իմ մեծ պատիվն է՝ մեծ և գեղեցիկ օր։Նոր սկիզբ»։

Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է։

«Հիանալի օր է։ Սա բոլորովին նոր սկիզբ է, և ես չեմ կարծում, որ երբևէ նման իրադարձություն եղել է։ Փողոցներում սերը պարզապես անհավանական է»,- ասել է Թրամփը։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում ՀԱՄԱՍ-ն, եթե այն չհետևի հրադադարի պայմաններին, Թրամփը պատասխանել է. «Նրանք կհետևեն»։

Նախկինում ԱՄՆ նախագահը նշել էր, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կլուծվի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում։

Սակայն առնվազն հրապարակայնորեն ՀԱՄԱՍ-ը, կարծես, մերժում է զինաթափման գաղափարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր Իսրայել է ժամանել, որտեղ նախատեսվում է նրա ելույթը երկրի խորհրդարանում։ Այնուհետև նա կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այս հավաքին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի