Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական նիստը

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական նիստը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Կոմիտեի ութերորդ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը և Եվրոպական հանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարին։

Հանդիպման մեկնարկին բացման խոսքերով են հանդես եկել Կոմիտեի համանախագահները, որից հետո ընդունվել է Կոմիտեի նախորդ՝ յոթերորդ նիստի արձանագրությունը։ Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման գործընթացը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Շենգենյան մուտքի վիզաների տրամադրման վիճակագրությանը, ինչպես նաև Համաձայնագրի կիրարկումից բխող այլ հարցերի։

Հայկական կողմը բարձրաձայնել է Համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, Համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են բարձրացված խնդիրները հասցեագրելու հնարավոր տարբերակները։

Անդրադարձ է կատարվել նաև հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներին ու Հայաստանի արձանագրած առաջընթացին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը։ Հայկական կողմն ընդգծել է, որ հանձնառու է իրականացնել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից բխող բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում