ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի պատանդների 13 հոգանոց երկրորդ խմբին. ողջ մնացած բոլոր պատանդները վերադարձվել են

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է հանձնել 13 իսրայելցի պատանդներից բաղկացած երկրորդ խմբին։ Այս մասին հաղորդել է Իսրայելի հանրային ռադիոն, փոխանցում է The Guradian-ը։

ՀԱՄԱՍ-ը հաստատել է տեղեկությունը։ Սա նշանակում է, որ ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ հրադադարի համաձայնագրի պայմանների համաձայն՝ այսօր առավոտյան պետք է ազատ արձակվեին 20 ողջ մնացած պատանդներ, ինչպես նաև վերադարձվեին մինչև 28 մահացած պատանդի մարմինները։

Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ պաղեստինցի բանտարկյալներով ավտոբուսները, որոնք պետք է ազատ արձակվեն պատանդների և գերիների փոխանակման շրջանակում, դուրս են գալիս Իսրայելի Օֆեր բանտից, որը գտնվում է օկուպացված Արևմտյան ափին։

Այսօր ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը 7 իսրայելցի պատանդների էր ազատ արձակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի