«3+3» տարածաշրջանային հարթակի արդիականությունը մեծանում է․ Ադրբեջանի փոխվարչապետ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Նա նշել է, թե այս համատեքստում աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը։.

«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասել է Մուստաֆաևը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է խրախուսել երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ հիմնված հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա։ Պետք է շարունակել նաև աշխատանքը ներդրումային նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Մուստաֆաևը հավելել է՝ Ադրբեջանը «հավատարիմ է բարիդրացիության, փոխըմբռնման և հավասար գործընկերության սկզբունքներին» ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Մուստաֆաևը նաև նշել է, որ 2028 թվականից Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով Ադրբեջանի տարածքով տարեկան կտեղափոխվի առնվազն հինգ միլիոն տոննա բեռ։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել այս երթուղով տարանցիկ երթևեկության զարգացման վերաբերյալ համագործակցության մասին։

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Իրանի Աստարա քաղաքում գտնվող և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր բաղադրիչ հանդիսացող Հարավային բեռնատար տերմինալի շինարարությունը մոտենում է ավարտին։ Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև 2022 թվականի մարտին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Արաքս գետի վրայով անցնող նոր՝ Աղբենդ-Կալալա ավտոմոբիլային կամուրջը կդառնա տարածաշրջանի ռազմավարական տրանսպորտային ենթակառուցվածքների կարևոր մասը։ Արաքսի միջանցքի հիմնական բաղադրիչ հանդիսացող կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, իսկ համապատասխան սահմանային և մաքսային ենթակառուցվածքների շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Հորադիզ-Աղբենդ ճանապարհի և երկաթուղու շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա ընթացքում։

Ի դեպ, Մուստաֆաևը նաև հայտնել է, որ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման մասնակիցները վաղը կանցկացնեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների համատեղ դիտարկում։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն առանձին միավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել էլեկտրաէներգիայի փոխանակում և առևտուր։

«Այս ոլորտում մեր համագործակցության օրակարգը ներառում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի սինքրոնացման նախագիծ՝ եռակողմ ձևաչափով։ Տրանսպորտային ոլորտում մեր կողմից իրականացվող միջոցառումները պահանջում են մաքսային և սահմանային անցակետերի ենթակառուցվածքների միաժամանակյա բարելավում։ Այս համատեքստում մաքսային գործողությունների պարզեցումն ու թվայնացումը համագործակցության առաջնահերթ ոլորտներ են։ Հետևաբար, այսօրվա եռակողմ հանդիպումը կնվիրվի այս բոլոր հրատապ հարցերի քննարկմանը»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի