Ուկրաինական ԱԹՍ-ները Ղրիմում հարձակվել են Թեոդոսիայի նավթաբազայի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերը բռնակցված Ղրիմում հարձակվել են Թեոդոսիայի նավթաբազայի վրա։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, գրում է Meduza-ն։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։ Ըստ Աքսյոնովի՝ ՀՕՊ ուժերը խոցել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 103 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 40-ը՝ Ղրիմի վրա։ Եվս 26 անօդաչու թռչող սարք է խոցվել Աստրախանի մարզի, 19-ը՝ Սև ծովի, 14-ը՝ Ռոստովի մարզի, երկուսը՝ Ազովի ծովի, մեկական՝ Բելգորոդի մարզի և Կալմիկիայի Հանրապետության վրա։

Ռոստովի մարզում էլ Բելայա Կալիտվայի երկու բնակիչ է վիրավորվել մասնավոր տան վրա անօդաչու թռչող սարքի անկման  հետևանքով, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքը կեսգիշերին մոտ ընկել է տան վրա՝ փլուզելով տանիքը և հրդեհ առաջացնելով։ Տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի