ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային Tomahawk հրթիռներ փոխանցել, եթե Ռուսաստանը չգնա պատերազմի կարգավորման․ Թրամփ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Ուկրաինային փոխանցել հեռահար Tomahawk թևավոր հրթիռներ, եթե Ռուսաստանը չգնա պատերազմի կարգավորմանը, փոխանցում է Current time-ը։

Նա, միաժամանակ, ասել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հնարավոր է՝ ես ստիպված լինեմ խոսել Ռուսաստանի հետ Tomahawk-ների մասին։ Արդյո՞ք նրանք ուզում են, որ Tomahawk-ները թռչեն իրենց ուղղությամբ: Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ՝ արժե, որ խոսեմ Ռուսաստանի հետ այդ մասին։ Ես կարող եմ ասել՝ լսիր, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես նրանց Tomahawk-ներ կուղարկեմ»,- ասել է Թրամփը լրագրողներին Իսրայել ուղևորվելու ճանապարհին։

Նա նշել է, որ հրթիռների մատակարարումը կլինի «էսկալացիայի նոր մակարդակ»։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը պետք է համաձայնվի խաղաղ կարգավորմանը, քանի որ նրան պետք չեն Ուկրաինային Tomahawk-ի մատակարարումները։ Թրամփը հավելել է, թե կարծում է, որ Պուտինը կհամաձայնվի դրան, եթե ոչ՝ դա կարող է վատ ավարտ ունենալ իր համար։

Եթե ​​որոշում կայացվի, ԱՄՆ-ը հրթիռներն ուղղակիորեն չի վաճառի Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք կարող են դրանք փոխանցել Կիևին։

Հոկտեմբերի 12-ին էլ Fox News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգներն իր երկրին տրամադրի Tomahawk հրթիռներ, դրանք չեն օգտագործվի քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար:

«Միայն ռազմական թիրախներ։ Մենք երբեք չենք հարձակվի դրանցով քաղաքացիական բնակչության վրա»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «որոշ իմաստով» որոշում է կայացրել այդ հրթիռները Կիևին փոխանցելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա նշել էր, որ նախ կցանկանար իմանալ, թե ինչ է Ուկրաինան «ծրագրում անել դրանցով»։

«Ո՞ւր են դրանք ուղարկելու։ Կարծում եմ՝ ես պետք է այդ հարցը տամ»,- ասել էր նա։

Պուտինն էլ հայտարարել է, որ Tomahawk թևավոր հրթիռների՝ Կիևին փոխանցումը «ոչինչ չի փոխի մարտադաշտում»։ Նա պնդել է, թե Ռուսաստանի ՀՕՊ համակարգը հարմարվել է ATACMS հրթիռներին և սկսել է դրանք որսալ, սակայն հրթիռների մատակարարումը սրում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի