ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին հոկտեմբերի 13-ի առավոտյան

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Իսրայելցի պատանդների ազատ արձակումը, որոնք պահվում են Գազայի հատվածում, կսկսվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան։ Ինչպես հաղորդել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի ծառայությունից հոկտեմբերի 12-ին, բոլոր 20 կենդանի պատանդները կազատվեն միաժամանակ։ Նրանց ազատ արձակումից հետո երկրի իշխանությունները պատրաստ են ընդունել նաև գերության ընթացքում մահացած 28 պատանդների մարմինները։

«Պաղեստինցի կալանավորները կազատվեն այն պահին, երբ Իսրայելը հաստատում ստանա, որ մեր բոլոր պատանդները, որոնք պետք է ազատ արձակվեն վաղը, արդեն անցել են սահմանը և գտնվում են Իսրայելի տարածքում»,-հայտնել է լրագրողներին վարչապետի մամուլի քարտուղար Շոշ Բեդրոսյանը։

Ինչպես հաղորդում է նաև AFP-ն՝ վկայակոչելով պաղեստինյան ահաբեկչական շարժում ՀԱՄԱՍ-ին, պատանդների ազատ արձակումը նախատեսվում է սկսվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան։ Գործակալության տվյալներով՝ 20 կենդանի և 27 մահացած պատանդների մարմիններից բացի, Իսրայելին կհանձնվեն նաև այն զինվորի մասունքները, որը սպանվել էր դեռևս 2014 թվականին։ Փոխարենը Իսրայելը պետք է ազատ արձակի մոտ 2000 պաղեստինցի կալանավորների։

CNN-ի և The Wall Street Journal-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը չի տիրապետում բոլոր մահացած պատանդների գերեզմանների տեղերին։ Խոսքը կարող է վերաբերվել 7–15 մարմինների։ Նրանց որոնման համար կստեղծվի միջազգային խումբ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի մասնակցությամբ։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն և Եգիպտոսը նախատեսում են անցկացնել գագաթնաժողով Շարմ էլ Շեյխում, որտեղ նախատեսվում է հանդիսավոր կերպով ստորագրել հրադադարի համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 20 երկրների ղեկավարներ։ Գերմանիան կներկայացնի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իսկ Եվրամիությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Մասնակցությունը հաստատել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմը Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, ուրբաթ օրը։ Ըստ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի՝ պատանդների և կալանավորների փոխանակումից հետո պետք է սկսվի բանակցությունների նոր փուլ՝ ուղղված պաղեստինա-իսրայելական երկարամյա հակամարտության վերջնական կարգավորմանը։