Ավետ Բաբայանը արձակուրդից վերադարձել է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ավետիք Բաբայանն արձակուրդից վերադարձել է աշխատանքի: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Բաբայանը արձակուրդ էր մեկնել Տիգրան Ավինյանի որոշմամբ` խիստ նկատողություն ստանալուց հետո: Մինչ այդ, Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե Ավետիք Բաբայանից ստացել է հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ, ինչից հետո իր վրա հարձակում է տեղի ունեցել։ Նախքան այդ միջադեպը Կարապետյանը ֆեյսբուքում, մասնավորապես, գրել էր․ «Նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է․ կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»։ Կարապետյանի այս գրառումը կապված էր մի միջադեպի հետ, երբ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հասարակական տրանսպորտում ուղեվարձը չվճարած քաղաքացիներին տուգանելու ժամանակ տուգանել էին նաև ուղեվարձը վճարած ուղևորի։ Վերջինը հետագայում ապացուցել էր, որ վճարել է, ինչից հետո Ավետ Բաբայանը զանգահարել և ներողություն էր խնդրել տվյալ ուղևորից։

Այս ամենը տեղի էր ունեցել լրատվամիջոցի անդրադարձից հետո։

Նշենք նաև, որ Ավետիք Բաբայանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Արփի Հակոբյան