Բաքվում շինծու գործերով նիստում «տուժողներից» մեկը Լևոն Մնացակայանին մեղադրել է իրեն «ծեծելու» մեջ

Լուրեր

02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստը։ Սդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժող» Իլհամ Մամեդովը ցուցմունք է տվել դատարանում։ Նա նշել է, թե, իբր, 2002 թվականի մայիսի 10-ին, զինվորական ծառայության ընթացքում դիրք գնալու ճանապարհին, Հայաստանի զինված ուժերն իրեն գերի են վերցրել։ Գերեվարման պահին նա անզեն է եղել։ Հայ զինծառայողները, իբր, ծեծել և խոշտանգել են իրեն։ Նա նշել է, որ իրեն ծեծող սպաներից մեկը հատկապես դաժան է եղել։ Ավելի ուշ նա իմացել է սպայի անունը՝ Լևոն։

Պետական ​​մեղադրողների հարցերին ի պատասխան՝ «տուժողը» մատնացույց է արել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և պնդել, թե հենց նա է այդ սպան։

«Նա բռունցքով հարվածել է գլխիս, ապա՝ հրաձիգի կոթով։ Նա բարձրացրել է ինձ խրամատի եզրին և կրակ բացել իր հրաձիգով։ Այդ պահին ես կանգնած էի՝ մեջքս դեպի ադրբեջանական բանակի դիրքերը։ Նա ստիպեց ինձ կանգնել այնպիսի դիրքում, որտեղ մեր ուժերը կարող էին պատահաբար ինձ դիպչել։ Ապա նրանք ստիպեցին ինձ քայլել ականապատ դաշտերով»,- հայտարարել է ադրբեջանցին։

Նշվում է, թե Մամեդովը, իբր, մեկ շաբաթ պահվել է Արցախում, ապա նրան ուղարկել են Հայաստան։ Վեց ամիս 15 օր անց նա  փոխանցվել է Ադրբեջանին։

Պաշտպանության կողմի հարցերին ի պատասխան՝ Մամեդովը նշել է, թե գերի ընկնելուց առաջ Մնացականյանին չի ճանաչել և այդ պահին չի իմացել նրա պաշտոնը։

«Սակայն, դատելով նրա նկատմամբ այդ ժամանակ ցուցաբերված վերաբերմունքից, կարծում եմ, որ նա զբաղեցրել է շտաբի պետի պաշտոնը»,- ասել է նա։

Լևոն Մնացականյանի հարցերին պատասխանելով՝ նա ասել է, որ ծնվել է 1973 թվականին և գերության մեջ գտնվելու ժամանակ ունեցել է ավագ լեյտենանտի կոչում։

«Երբ ես ավարտեցի Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտը, ինձ շնորհվեց սպայի կոչում։ Այնտեղ ռազմական բաժին կար»,- ասել է Մամեդովը։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի