Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին
Քաղաքականություն
02.10.2025 | 14:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը:

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: