Անկարան հայտնել է, որ հետաքննում է թուրքական ԶԼՄ-ներում Ադրբեջանի մասին տարածվող «ապատեղեկատվության դեպքերը»

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բաքուն պնդում է, թե վերջին օրերին որոշ թուրքական լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր համակարգված կերպով տարածում են ապատեղեկատվություն Ադրբեջանի մասին։ Թուրքիայի կառավարության աղբյուրը ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությանը հայտնել է, որ հարցը հետաքննվում է երկրի պաշտոնական մարմինների կողմից։

«Հետաքննություններն ու վերլուծական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս հարցի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ։ Նման հրապարակումները ոչ այլ ինչ են, քան նյուանսներ, որոնք ի վիճակի չեն հարված հասցնել  Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերություններին»,- նշել է աղբյուրը։

Հավելենք, որ նախօրեին էլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունն էր դիրքորոշում հայտնել վերջերս թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին տարածվող «կեղծ լուրերի» վերաբերյալ։

Օրերս թուրքական Yeniakit-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե կհրաժարվի 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելին արգելեն մասնակցել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Ադրբեջանը հայտնել է, որ այդ դեպքում կբոյկոտի մրցույթը։ Այս տեղեկությունը բուռն քննարկվում էր սոցցանցերի թուրքական տիրույթում։

Այս լուրերի տարածումից հետո ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այժմ էլ թուրքական աղբյուրները լուսանկարներ են տարածում, թե ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին ծափահարել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Իրականում, ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի պատվիրակության անդամներ, ամեն դեպքում, ներկա են եղել Նեթանյահուի ելույթին, քանի որ այլ լուսանկարներ ևս տարածվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի