Հասկանում եք, չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը․ խոսնակը՝ պատգամավորին

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակը անդրադարձել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ քաղցկեղով հիվանդին ՀՀ ԱՆ-ն 150 000 դրամ է տալիս՝ նշելով, որ դա չնչին գումար է, միայն ցավազրկողի գինն է

«Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին:

Տիկին Խամոյանը ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «…Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.

2024 թվականի դրությամբ ՀՀ-ում ՀԱՇՎԱՌՎԱԾ Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը: Հասկանում եք, չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք, չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով», – գրել է խոսնակ Մարիամ Ծատրյանը։