Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն․ Փաշինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Ելույթից մի հատված՝ ստորև․

«ԵԽ-ն և նրա կառույցները Հայաստանի պետական ինստիտուտների օրգանական շարունակությունն են։ Ես ու բազմաթիվ մարդիկ ԵԽ-ն և նրա ինստիտուտներն օտարերկրյա կազմակերպություն չենք համարում։

ԵԽ-ն մեր կազմակերպությունն է, մեր ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որովհետև մենք նրա լիարժեք անդամն ենք։ Այդպիսին են նաև ԵԽԽՎ-ն, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը։

Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ, մե՛ր կազմակերպությունը, որը մեզ կահազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը՝ ժողովրդավարության, ցավոք, գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին։

Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն։ Լինելով փոքր երկիր, մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ և լուսավոր ընտանիքի մաս ենք դառնում, որտեղ մարդն ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է և ոչ թե միջոց։

Այս ընտանիքը կարևոր է մեզ համար։

Եվրոպայի խորհուրդը մի տեղ է, որտեղ մենք կարող ենք կիսել մեր հաջողությունների ուրախությունն ու պատմել մեր անհաջողությունների մասին, լսել ուրիշների հաջողությունների պատմությունը` դրանցով ոգևորվելու համար, և ուրիշների անհաջողությունների պատմությունները` դրանք չկրկնելու համար»։