Անհնար է, որ քաղաքապետարանն ու ԿԳՄՍՆ-ը չհամագործակցեն. Լևոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

«Ես կարծում եմ, որ վերջնական իմպլեմենտացիոն պրոցեսը ԿԳՄՍ նախարարության հետ, իհարկե, կքննարկենք և կհասկանանք՝ ինչ կարգով ենք այս ամենն անում»,- այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դպրոցներում աշակերտների կողմից սմարթֆոնների օգտագործման արգելքին կամ սահմանափակմանը։

Ինչո՞ւ նախապես չեն քննարկել՝ հաշվի առնելով այն, որ դասագրքերում կան QR կոդեր, որոնք հնարավոր է սքանավորել միայն սմարթֆոնով՝ հարցրինք փոխքաղաքապետին։
«Նախապես քննարկելու և չքննարկելու խնդիր չկա, դասագրքերում, այո՛, առկա են որոշակի QR կոդեր որոշ թեմաներով։ Բայց դասագրքերն օգտագործում են ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, այսինքն՝ այստեղ կարող է լինել տարանջատում։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին՝ ուսումնասիրել ենք միջազգային փորձը, նաև որպեսզի վստահ լինենք, որ այն արդյունքին ենք հասնելու, որը պատկերացնում ենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն համագործակցում միմյանց հետ, Հովհաննիսյանն արձագանքեց։

«Մենք բազմաթիվ թեմաներով ենք համագործակցում, անհնար է, որ չհամագործակցենք։ Այն փուլն է, որ մենք պետք է համագործակցենք ԿԳՄՍՆ-ի հետ և հասկանանք՝ ինչ ենք անում»,- նշեց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել կամ արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

«1-6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, կլինի համապատասխան պահման վայրում և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում՝ բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Սա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ»,- ներկայացրեց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց.

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդվզեն մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները, վստահորեն, դրական ազդեցություն կունենան»։

Քաղաքապետարանը նախատեսում է նոր կարգը ներդնել Երևանի 15 դպրոցներում, մոնիթորինգ իրականացնել և մինչ հեռախոսների ամբողջական արգելքը՝ ստացված տվյալների հիման վրա տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վիճակն ու առաջադիմության մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան