Վիշտ ու ցավ եք ման գալիս, որ փորձեք քաղաքական միավորներ հավաքել․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

«Ընդդիմությունն իր հերթական կեղծ օրակարգն է բերել և փորձում է օրակարգեր գեներացնել, որովհետև ընդդիմությունը, որը ոչնչացած է, մասնավորապես, օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո, անընդհատ օրակարգեր, թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։ Իշխանության ներկայացուցիչը նշեց, որ կեղծ է նաև ընդդիմության բերած այն օրակարգ, թե իշխանությունը փորձում է Հայոց ցեղասպանությունը մերժել:

«Արտահայտություն հնչեց, թե տեղի է ունենում ցեղասպանության դեմ տոտալ քարոզչություն: Սա խայտառակություն է ուղղակի, որովհետև այս թեզն ամբողջությամբ կեղծ է, և այն դիտարկումը, որ մենք պետք է նայենք ինքներս մեզ և հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դա պատմական իրողության հերքման մասին չէ, այլ ինքնահայեցման: Առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք և տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջաններում ինչեր են մեզ հետ տեղի ունեցել, որ այլևս տեղի չունենան, և մենք կարողանանք կանխել մեր ժողովրդի հետ տեղի ունեցած նման ողբերգությունները»,- նշեց պատգամավորը և արձանագրեց՝ «ընդդիմությունը վիշտ ու ցավ է ման գալիս, որ փորձի քաղաքական միավորներ հավաքել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան