7 տարվա փոխարեն 1 տարի 10 ամիս բանտ նստեցի հենց ԵԽԽՎ-ի և ՄԻԵԴ-ի հետևողականության շնորհիվ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։

«Հայաստանի Հանրապետությունում ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն ընդունում և ընկալում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պահապան ու պաշտպան։

ԵԽԽՎ բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Շատ դեպքերում մարդիկ Հայաստանում անհամբերությամբ ու լարվածությամբ են սպասել դրանց ընդունմանը` ընտրությունների կեղծումների, հավաքների արգելքների, քաղբանտարկյալների ազատության, արդարադատության ներպետական հույսերը սպառած համարելով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս շատ կարևոր վճիռ կայացրեց 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի գործով՝ արձանագրելով նրանց կյանքի իրավունքի խախտումը պետության կողմից, նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ քննության անարդյունավետ լինելը։

Վերջին տարիներին դատարանը կարևոր որոշումներ է կայացրել 2008 թվականի Մարտի 1–ի հետևանքով անազատության դատապարտված քաղաքական գործիչների վերաբերյալ։

2008 թվականի Մարտի 1-ին ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի և դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Այդ ողջ ընթացքում ես ինքս անհամբերությամբ էի սպասում ԵԽԽՎ-ից և ՄԻԵԴ-ից եկող լուրերին»։