Վալերի Գերգիևը հանդես կգա Մարինյան թատրոնի սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ

Լուրեր

25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը բացառիկ համերգով կշնորհավորի աշխարհահռչակ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Հաջորդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վարելի Գերգիևի ղեկավարությամբ:

«Աշխարհի երաժշտական մայրաքաղաքներին հատուկ այս բարձրակարգ համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հոկտեմբերի 1-ին կկայանա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ յուրահատուկ ծրագրով. կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանքը», Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա փայլուն ծրագրով՝ կատարելով Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերոն»»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Վալերի Գերգիևը մեր օրերի ամենահայտնի դիրիժորներից է և անքակտելի կապերով կապված է Հայաստանի հետ: Ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացված բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների՝ Վալերի Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009 թ.): Վալերի Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար է նշանակվել մաեստրոն՝ այն ղեկավարելով 1981-1985 թթ.: Նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավարն է: Այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցույթում և Մոսկվայի դիրիժորների համամիութենական մրցույթում հաղթանակ տանելուց հետո հրավիրվել է ղեկավարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որին մեծապես նպաստել է ՀՀ կոմպոզիտորների միության այդ տարիների նախագահ Էդվարդ Միրզոյանը: 1977 թվականից նա նաև Կիրովի թատրոնի (այժմ՝ Մարինյան) գլխավոր դիրիժորի՝ Տեմիրկանովի ասիստենտն էր, իսկ 1988-ին ընտրվել է Մարինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այժմ Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Բոլշոյ թատրոնի գլխավոր տնօրենը:

Հայաստանյան տարիներին, ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, Վալերի Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղողագործյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:

Վալերի Գերգիևը 20-21 դդ. երաժշտական օլիմպի ամենավառ ներկայացուցիչներից է, ինչպես նաև ամենահեղինակավոր մշակութային գործիչներից մեկը: Նրա ղեկավարման տարիներին Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքներ է նվաճել՝ ներկայացնելով ոչ միայն նոր օպերային և բալետային ստեղծագործություններ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ: Գերգիևի շնորհիվ Մարինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգաթատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում:

Վալերի Գերգիևը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հայաստանյան այցերից մեկի ժամանակ ասել է. «Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»: Գերգիևը հավելել է, որ Մարինյան թատրոնի նվագախմբում, ինչպես նաև աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ։