Ուկրաինայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին Կիև է հրավիրել․ հանդիպում Վարշավայում

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Վարշավայի Անվտանգության ֆորումի շրջանակում հանդիպում են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։

Մասնավորապես, X-ի իր միկրոբլոգում Սիբիհանա հայտնել է, որ Վարշավայում բովանդակալից զրույց է ունեցել հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։

«Քննարկել ենք մեր երկկողմ օրակարգը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ։Մենք համաձայնել ենք  շարունակել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին՝ Եվրոպայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Սիբիհան՝ հավելելով, որ  նախարար Միրզոյանին հրավիրել է այցելել Կիև։

Արարատ Միրզոյանն իր հերթին X-ում նշել է, որ խորաթափանց զրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ։

«Մենք համաձայնել  ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը։ Ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին։ Ընդգծել ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Կարծիքներ ենք փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի