Ինչու 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներառված չէ վաղը կայանալիք ԱԺ նիստի օրակարգում

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը չի արձագանքում Factor TV-ի հարցին, թե ինչու վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված չէ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան ԱԺ նախագահը տեղեկացրել էր, որ ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, որից հետո պարզ կլինի, թե երբ և ինչ ձևաչափով կարող է զեկույցը ներկայացվել։

ԱԺ նախագահից հետաքրքվել էինք, թե երբ է զեկույցը խորհրդարանում քննարկվելու, և դրա որ մասը բաց կլինի հանրության համար։

«Իրավական առումով փորձում եմ հասկանալ՝ բաց հատված լինել-չլինելու հետ կապված հարցերն ինչպես պիտի կարգավորվեն: Այսինքն, իրավական և տեխնիկական խնդիրներ կան, ոչ թե բուն փաստաթղթի հետ կապված, այլ ձեր ասած գործընթացը կազմակերպելու: Հիմա ես ուսումնասիրում եմ էդ տեխնիկական գործընթացները, և մոտ ապագայում դուք դրա մասին կիմանաք։ Հիմա որևիցե բան չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրման փուլում է։ Մի հատ իրավական առումով նայում ենք, թե ձեր հարցերի պատասխանները ոնց պետք է տանք»,- նշել էր Սիմոնյանը։

ԱԺ խոսնակը նաև հավելել էր, որ դեռ չի կարող ասել, թե արդյոք զեկույցը կներկայացվի՞ առաջիկա լիագումար նիստում, թե՞ ոչ, քանի որ գործընթացը կազմակերպելու հարցերով են զբաղված։ Ալեն Սիմոնյանը նաև ասել էր, որ որոշում լինելու դեպքում կհայտնեն այդ մասին։

Սեպտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: Իսկ ԱԺ հաջորդ նիստը սեպտեմբերի 30-ին է:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճապազրույցում անդրադարձել էր քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ ժակետանց լինելու մասին քննադատություններին։ Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ իր և Ալեն Սիմոնյանի միջև լարվածություն չկա։

«Խարդավանքներ իմ փորձեք գտնել, նման փորձեր բազմիցս եղել են ու մատնվել են անհաջողության։ Ես Ալեն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ։ Նա Աժ նախագահն է, ես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը, մեր հարաբերությունները բացի ընկերականից՝ նաև խիստ գործընկերային են, որոնք բխում են ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներից»,-պատասխանել էր Քոչարյանը։

Մանյա Պողոսյան