Մոլդովայում ընտրողների ձայների մեծ մասը մշակվել է․ առաջատարի անունը հայտնի է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մոլդովայում իշխող, եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունը առաջատար դիրք է գրավում երկրի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 47.13 տոկոս քվենե՝ ձայների մոտ 93 տոկոսի մշակման արդյունքում։ Այս տվյալները ներկայացրել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի երեկոյան՝ սեպտեմբերի 28-ին, փոխանցում է DW-ն։

Ամենամոտ մրցակիցը Հայրենասիրական դաշինքն է, որը ստացել է ընտրողների 26.23 տոկոս աջակցությունը։ «Այլընտրանք» դաշինքը ստանում է 8.57 տոկոս, իսկ Բելցի քաղաքի նախկին քաղաքապետ Ռենատո Ուսատուի ղեկավարած «Մեր կուսակցությունը»՝ 6.28 տոկոս։ Եվրոպամետ քաղաքական ուժ «Ժողովրդավարություն տանը» կուսակցությունը ստացել է 5.69 տոկոս։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 52.1 տոկոս։ Իրենց ձայնը տվել է ավելի քան 1.6 միլիոն մարդ, այդ թվում՝ 264,000 մարդ արտասահմանյան ընտրատեղամասերում։

Օրվա ընթացքում Մոլդովայի կառավարության ներկայացուցիչները նախազգուշացնում էին քվեարկությունը խափանելու փորձերի մասին։ Մասնավորապես, պաշտոնյաները հայտնում էին ընտրական ենթակառուցվածքի նկատմամբ կիբերհարձակումների մասին։ Բացի այդ, արձանագրվել են կեղծ ահազանգեր ինչպես Մոլդովայում, այնպես էլ արտասահմանում գտնվող ընտրատեղամասերում։

PAS կուսակցության նախագահ Իգոր Գրոսուն, ընտրատեղամասերի փակվելուց հետո, հայտարարել է, որ Ռուսաստանը ցուցադրել է ընտրական գործընթացի վերահսկողությունը վերցնելու լայնածավալ փորձեր։ Ռուսաստանի հասցեին «զանգվածային միջամտության» մեղադրանքներով է հանդես եկել նաև նախագահ Մայա Սանդուն։ ՌԴ-ն բազմիցս հերքել է Մոլդովայի ներքին գործերին միջամտությունը և մի քանի օր առաջ նման մեղադրանքները որակել է որպես «անհիմն»։

PAS-ի կողմից 101 տեղանոց միապալատ խորհրդարանում մեծամասնության պահպանումը թույլ կտա կուսակցությանը շարունակել իր նպատակը՝ մինչև 2030 թվականը Մոլդովայի միանալը Եվրոպական միությանը։ Երկրի ապագան ԵՄ-ում է, ընդգծել է երկրի ղեկավար Մայա Սանդուն։