Թրամփը հայտարարել է, որ զորքեր կուղարկի Պորտլենդ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Պորտլենդ զորքեր ուղարկելու որոշումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ծառայությունների օբյեկտները պաշտպանելու համար, որոնք, նրա խոսքերով, պաշարված են բողոքի ակցիաների պատճառով։

Նա ընդգծել է՝ զորքեր կուղարկի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք՝ «արտոնելով ուժի լիարժեք կիրառումը, եթե դա անհրաժեշտ լինի», որպեսզի պայքարի «ներքին ահաբեկիչների» դեմ։

Թրամփը հայտարարությունն արել է սոցիալական ցանցերում՝ գրելով, որ հանձնարարում է Պաշտպանության նախարարությանը «տրամադրել բոլոր անհրաժեշտ ուժերը՝ «պատերազմի պատճառով ավիրված Պորտլենդը պաշտպանելու համար»։

Թրամփի խոսքերով՝ այս որոշումը անհրաժեշտ էր ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային կառույցները պաշտպանելու համար, որոնք, ըստ նրա, «պաշարված են Antifa-ի և այլ ներքին ահաբեկիչների կողմից»։

2020 թվականին Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Պորտլենդը դարձավ ռասայական արդարության ցույցերի կենտրոն, սակայն, ըստ տեղական պաշտոնյաների ու լրատվամիջոցների, քաղաքը վաղուց վերադարձել է բնականոն կյանքին։ Դաշնային դատարանի և ոստիկանության շենքի շուրջ պատնեշները հանվել են, և առօրյան վերականգնվել է։ Այնուամենայնիվ, նախագահը շարունակում է պնդել, որ քաղաքն «ապրել հնարավոր չէ» ու «կատարյալ անարխիա» է տիրում։

Նշենք, որ Antifa-ն ընդհանուր անվանումն է այն շարժումների, կազմակերպությունների և անհատների համար, ովքեր իրենց նպատակն են համարում ֆաշիզմի դեմ պայքարը։ Այն միավորում է կուսակցություններ ու կազմակերպություններ, տարբեր ինքնավար խմբեր, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ, որոնք պայքարում են նեոնացիզմի և ռասիզմի դեմ։