«Մոլդովայի ճակատագիրն է դրված խաղասեղանին». երկրում խորհրդարանական ընտրություններ են

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սեպտեմբերի 28-ին Մոլդովայի քաղաքացիները ընտրում են խորհրդարանի 101 պատգամավոր: Մինչ այժմ խորհրդարանում 61 մանդատ պատկանում էր եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությանը։ Նախագահ Մայա Սանդուն, դիմելով իր հայրենակիցներին, հիշեցրել է, որ երկիրը խորհրդարանական հանրապետություն է, ուստի «Մոլդովայի ճակատագիրն է դրված խաղասեղանին», քանի որ հենց օրենսդիր մարմինն է որոշելու երկրի ապագան՝ եվրոպական միությանը անդամակցելու հարցը դեռ մնում է ամենակարևորներից, փոխանցում է DW-ն։

Մոլդովայի բնակչությունը մոտ 2,4 միլիոն է։ Տասնյակ հազարավոր մոլդովացիներ, ովքեր ապրում են արտերկրում՝ հիմնականում ԵՄ-ում, նույնպես կարող են մասնակցել քվեարկությանը։ Երկրի տարածքում ընտրական տեղամասերը բաց են առավոտյան 07:00-ից մինչև երեկոյան 22:00 (երևանյան ժամանակով)։ Առաջին նշանակալի արդյունքները սպասվում են միայն երկուշաբթի օրը։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել է մոտ 2 շաբաթ ուշացումով՝ մի շարք քաղաքական ուժերի գրանցումը մերժելու հետ կապված դատական վեճերի պատճառով։ Սկզբնական շրջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ստացել էին 23 միավոր՝ չորս ընտրական դաշինք, 15 կուսակցություն և չորս անկախ թեկնածու։ Սակայն, ինչպես կանխատեսում են տարբեր ուղղվածությամբ հարցումները, խորհրդարան կարող են անցնել ընդամենը չորս քաղաքական ուժ։