Հայաստանը և Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունը ստորագրել են COP17-ի հյուրընկալման համաձայնագիրը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Նյու Յորք այցը եզրափակվեց բացառիկ կարևորության իրադարձությամբ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը՝ ի դեմս կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանը ստանձնում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ, Կարթագենյան արձանագրության կողմերի համաժողովի քսաներորդ և Նագոյայի արձանագրության կողմերի վեցերորդ հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սա իրավական պարտավորություն է, որով ամրագրվում է Հայաստանի պատրաստակամությունը և պատասխանատվությունը համաժողովի կազմակերպման հարցում։ Համաձայնագրով երկիրը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։ Այս դրույթները կոչված են երաշխավորելու միջոցառման բարձր մակարդակով անցկացումը և ամուր հիմք ստեղծելու Հայաստանի և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության արդյունավետ համագործակցության համար։

Փաստաթուղթը հստակ սահմանում է երկու կողմերի՝ Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության դերերն ու պարտականությունները՝ հնարավորություն ընձեռելով ապահովելու միջազգային ամենախոշոր բնապահպանական համաժողովի սահուն իրականացումը։

COP17-ը համախմբելու է տասնյակ երկրների ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Հայաստանի հյուրընկալումը երկրի համար հնարավորություն է ստեղծելու աշխարհին ներկայացնելու ոչ միայն իր հարուստ կենսաբազմազանությունն ու բնության պահպանության նախաձեռնությունները, այլև իր կարողությունները որպես միջազգային կարևոր միջոցառումների վստահելի կազմակերպիչ։

2026 թվականին Հայաստանը դառնալու է գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն՝ ստեղծելով նոր հարթակ միջազգային կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների առաջխաղացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։