Համատեղ ջանքերով Հայաստան-Չեխիա հարաբերություններում առկա դրական դինամիկան ապագայում նույնպես կպահպանվի. ԱՍՀ նախարար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին որպես պատվավոր հյուր մասնակցել է Չեխիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում կառավարության անունից հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Դիմելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մյուս ներկայացուցիչներին՝ նախարար Արսեն Թորոսյանը Չեխիայի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում:

Նախարարը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանն ուղղված քայլերին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

«Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ սերտ գործակցություն է հաստատվել նաև մեր երկրների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև: Մեծապես արժևորում եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանում սոցիալական բարեփոխումների օրակարգին և վերահաստատում մեր պատրաստակամությունը խորացնելու փոխգործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում»,-նշել է Արսեն Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով Հայաստան-Չեխիա հարաբերություններում առկա դրական դինամիկան ապագայում նույնպես կպահպանվի։