Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան. Գլխավոր դատախազություն

Լուրեր

27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձնման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
Բոլորը

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել», ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների վերաբերյալ, դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնված են դատարան:

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված թիվ 57118925 քրեական վարույթով՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացված Արսեն Նորիկի Մարդոյանին, Գառնիկ Սամվելի Մաթևոսյանին, Գեորգի Ավետիքի Մանուկյանին, Տիգրան Քաջիկի Մանուկյանին, Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանին, Վահրամ Կոստանի Նահապետյանին, Անդրանիկ Ռազմիկի Բրուզյանին, Արսեն Կոստանի Նահապետյանին, Արտյոմ Արթուրի Հակոբյանին, Սևակ Սուրենի Գալստյանին, Պայքար Լևոնի Գրիգորյանին, Վլադիմիր Արմենի Խդրյանին, Մարզպետ Արմենի Գալստյանին և Արթուր Արմենի Գալստյանին:
Արսեն Մարդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Մեղադրյալ Գառնիկ Մաթևոսյանի, Գեորգի Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Վահրամ Նահապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Անդրանիկ Բրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Արսեն Նահապետյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Արտյոմ Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Սևակ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի. ընտրվել է վարչական հսկողություն և 3 միլիոն դրամ գրավը: Մարզպետ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարել է մասնակի՝ ընտրելով տնային կալանքը և 3 միլիոն դրամ գրավը: Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է մասնակի և խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները:

2025 թվականի ապրիլի 29-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ըստ էության քննելու:
2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալ Վլադիմիր Արմենի Խդրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 1.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալներ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի, Մարզպետ Արմենի Գալստյանի, Արսեն Նորիկի Մարդոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկրարաձգել է 3 ամիս ժամկետով, իսկ բացակայելու արգելքը թողել է անփոփոխ:

Նշված որոշումները Դատախազությունում ստացվել են 2025 թվականի հունիսի 4-ին: Պայքար Լևոնի Գրիգորյանի և Վլադիմիր Արմենի Խդրյանի վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան. բողոքները մերժվել են:
Թիվ 57118925 քրեական վարույթից անջատված մեկ այլ քրեական վարույթի՝ ըստ մեղադրանքի Արմեն Արամի Ղազարյանի Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունն ավարտվել է, և 2025 թվականի հունիսի 9-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասութան առաջին ատյանի քրեական դատարան: Արմեն Արամի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»,- ասված է հաղորդագրությունում: