Շիրակի մարզում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցի օրը, Շիրակի մարզում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության անդամներ այցելել են Գյումրու «Ազատամարտիկների պանթեոն»։ Այցելուները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմահացած ազատամարտիկների շիրիմներին, խնկարկել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Հինգ տարի է անցել 44-օրյա մղձավանջից, բայց մեր հիշողությունները չեն խամրել։ Մեր հերոսները կռվել են հայրենիքի համար, այս հող ու ջրի համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար, խաղաղության համար։ Մենք դարերով շատ թանկ գին ենք վճարել խաղաղություն ունենալու համար, երկիր ունենալու համար, Հայաստանի անկախ, ինքնիշխան Հանրապետություն ունենալու համար և ամեն անգամ այստեղ գալուց պետք է հիշենք՝ ինչի համար մեր տղաներն ամենաթանկը՝ կյանքն ու արյունը տվեցին, ուրեմն ով ենք մենք, որ մեր քրտինքն ու ջանքերն ափսոսանք մեր երկրի համար։ Մեզ պետք է խաղաղություն, որին այժմ մենք հասել ենք և կամք բոլորիս, որ զարգացնենք մեր հայրենիքն ու առաջ տանենք մեր երկիրը դեպի հավերժություն»,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։