Ռուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Քաղաքականություն
26.09.2025 | 21:28
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
