120 տեղահանված կանանց ձայնը՝ վավերագրություն․ ներկայացվեց “They say we have to leave” վավերագրական ինստալյացիան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Այս ինստալյացիան ձայնն է 120 կանանց, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, որի մեջ արտացոլվում է մյուսների ցավն ու դիմացկունությունը։ Նրանց վկայությունները հիշեցնում են տեղահանված մարդկանց պատմություններն ամբողջ աշխարհում՝ ընդգծելով արժանապատվության, հիշողության և ազգային պատկանելիության համար համամարդկային պայքարը»,-այս տողերն ենք կարդում “They say we have to leave” («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») վավերագրական ինստալյացիայի մասին նկարագրությունում։

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացվեց շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի՝ 2023թ. սեպտեմբերին Արցախի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը նվիրված “They say we have to leave” վավերագրական ինստալյացիան։

3 մասից բաղկացած ինստալյացիան, որը ստեղծվել է 2 տարում, Point de vue շվեյցարական ընկերության հետ գործակցությամբ, արտացոլում է ավելի քան 120,000 էթնիկ հայերի հարկադրված տեղահանման ողբերգական իրողությունը:

Առաջին մասը ներկայացնում է 120 արցախցի կանանց պատմությունները, տեսողական պատումն ուղեկցվում է հարցազրույցներից հատվածներով, ինչը փոխանցում է կանանց հույզերն ու հիշողությունները, երկրորդ մասում նավթն արտացոլվում է որպես համաշխարհային անտարբերության խորհրդանիշ։ Նավթը համադրվում է այն մշակութային ժառանգությանը, որը թողեցին հայերն Արցախում: Իսկ երրորդ հատվածում արցախցիների անձնական արխիվներից իրական կադրեր են, որոնք դիտողին վերադարձնում են անցյալ, հին ժամանակներ։

Ուշագրավ է նաև ինստալյացիայի երաժշտությունը, որը փոխանցում է ցավի, տագնապի, անորոշության այն զգացումները, որոնք ապրել են տեղահանված արցախցիները։ Կոմպոզիտորն Արսեն Բաբաջանյանն է։

Ինստալյացիան հրավեր է միջազգային հանրությանը՝ ցուցաբերելու աջակցություն Արցախի տուժած ժողովրդին և միասին բարձրաձայնելու չմոռացվելու իրավունքի մասին:

Աննա Բաբաջանյան