Ուկրաինա-Հունգարիա սահմանին հետախուզական անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հունգարիայի և Ուկրաինայի սահմանին հետախուզական անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական խորհրդակցությունից հետո տելեգրամում արված գրառման մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի ռազմական ուժերը մեր օդային տարածքում հայտնաբերել են հետախուզական անօդաչու թռչող սարքեր, դրանք, հավանաբար, հունգարական անօդաչուներ են։ Հնարավոր է՝ դրանք նախնական հետախուզություն էին իրականացնում Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում գտնվող արդյունաբերական ներուժի հետ կապված։ Ես հանձնարարել եմ ստուգել բոլոր առկա տվյալները և անհապաղ հաղորդել յուրաքանչյուր գրանցված միջադեպի մասին»,- գրել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ ռազմական խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի, պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և նախագահի աշխատակազմի  ղեկավարի տեղակալ Պավել Պալիսայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Հիմնական ուշադրությունը դարձվել է Դոբրոպիլյայի  գործողությանը։ Այսօրվա դրությամբ՝ ուկրաինական ուժերն ազատագրել են 168,8 քառակուսի կիլոմետր տարածք։ Եվս 187,7 քառակուսի կիլոմետր տարածք մաքրվել է ռուս դիվերսանտներից, ասել է Ուկրաինայի նախագահը։

Առանձին զեկույցներ են ներկայացվել Կուպյանսկում և շրջակա տարածքներում տիրող իրավիճակի, ինչպես նաև Խարկովի և Դոնեցկի մարզերում ուկրաինական գործողությունների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի