Նիդերլանդներում երկու դեռահաս է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսելու կասկածանքով․ նրանց հավաքագրել են Telegram-ի միջոցով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Նիդերլանդներում երկու 17-ամյա դեռահաս է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հաղորդում է De Telegraaf-ը, գրում է The Insider-ը:

Հինգշաբթի նրանցից մեկի նախնական կալանքը երկարաձգվել է երկու շաբաթով, իսկ մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Տղաներից մեկի հայրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կասկածում է նրան օգոստոսի 16-ին Եվրոպոլի, Եվրոջասթի և Հաագայում Կանադայի դեսպանատան գրասենյակների կողքով անցնելու մեջ: Այդ ժամանակ տղան, ենթադրաբար, իր հետ ունեցել է «Wi-Fi որոնիչ»՝ սարք, որը որսում և վերլուծում է երթևեկությունը:

Տղամարդը նաև հայտնել է, որ դեռահասները կասկածվում են ռուսամետ հաքերների հետ Telegram-ի միջոցով կապ հաստատելու մեջ: Նա ասել է, որ իր որդուն ձերբակալել են երկուշաբթի՝ տնային աշխատանք կատարելիս: Դիմակավորված ութ տղամարդ մտել են բնակարան՝ խուզարկության օրդերով:

Նիդերլանդների ազգային դատախազությունը BBC-ին հաստատել է, որ դեռահասները դատարան են ներկայացել նախնական կալանքի լսումների համար, սակայն հրաժարվել են բացահայտել գործի մանրամասները՝ կասկածյալների տարիքի և «հետաքննության շահերից ելնելով»։

Ըստ De Telegraaf-ի՝ Նիդերլանդներում լրտեսությունը պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ (և մինչև 12 տարի, եթե այն հանգեցրել է մահվան): Այս հանցագործության համար նախատեսված պատժաչափերն ավելացվել են մայիսին: Անչափահասների համար առավելագույն պատիժը երկու տարի է, բայց կասկածյալների նկատմամբ կարող է կիրառվել մեծահասակների քրեական օրենսդրություն:

Լրատվամիջոցը գրում է, որ սա Նիդերլանդներում օտարերկրյա պետության կողմից անչափահասների հավաքագրման առաջին դեպքն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի