ԱՄՆ-ը հանձնառու է օգնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը. Բաքվում ԱՄՆ գործերի հավատարմատար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոն։

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների համար այս պատմական պահին։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նշանավորեց Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր, համարձակ գլուխ։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Ամրապնդելով խաղաղության այս ուղին՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ որպես առևտրի, տարանցման և էներգետիկայի հանգույց։Այն  մեր ապագա տնտեսական համագործակցության հիմքն է կազմում»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի կողմից Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Վաշինգտոնի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հաստատման առաջին քայլն է։ Նա հույս է հայտնել, որ դա կամրապնդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համակարգումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի