ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի ժամանակ, ի նշան բողոքի, տարբեր երկրների պատվիրակներ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում տասնյակ դիվանագետներ լքել են դահլիճը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների վրա Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների դեմ։

Middle East Eye-ը գրում է, որ երբ Նեթանյահուն բեմ է բարձրացել, մի քանի դիվանագետներ հեռացել են դահլիճից՝ կրկնելով նախորդ տարվա բողոքի ակցիան։ Սա հանգեցրել է ելքերի մոտ հերթի, մինչդեռ ամերիկյան պատվիրակությունը ծափահարել է Նեթանյահուին, որը լուռ կանգնել է ակցիայի ժամանակ։

Բրազիլական պատվիրակությունը դահլիճում եղել է պաղեստինյան ավանդական գլխակապով։

Անցած շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության առաքելությունը նամակներ էր ուղարկել աշխարհի առաջնորդներին՝ խրախուսելով նրանց հեռանալ Նեթանյահուի ելույթի ժամանակ՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ»։

Ի դեպ, իր ելույթում Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Իրանի դեմ իր համարձակ, վճռական գործողության» համար։

«Աշխարհի մեծ մասն այլևս չի հիշում հոկտեմբերի 7-ը։ Բայց մենք հիշում ենք։ Շատ առաջնորդներ, ովքեր հրապարակայնորեն դատապարտում են Իսրայելին, շնորհակալություն են հայտնում մեզ փակ դռների հետևում»,- հայտարարել է նա։

Իսրայելի վարչապետը նշել է, որ իր երկիրը պետք է «հնարավորինս արագ ավարտի իր գործը» Գազայում՝ ՀԱՄԱՍ-ին վերացնելու համար, նաև զգուշացրել պաղեստինյան զինյալ խմբավորմանը՝ «վայր դնել» զենքերը. «Եթե դա անեք, կապրեք, եթե ոչ, Իսրայելը կհետապնդի ձեզ»։

Նեթանյահուն ասել է, որ Գազայի բարձրախոսներից ՄԱԿ-ում իր ելույթը փոխանցվում է պատանդներին՝ հավելելով. «Մենք չենք հանգստանա, մինչև բոլորիդ տուն չբերենք»։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել 2024 թվականի նոյեմբերին՝ մեղադրելով նրան 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի